Foto

Կուզբասում 130մլն տարեկան կաթնասունի մնացորդներ են հայտնաբերել

Կուզբասում հնէաբանները կաթնասունի մնացորդներ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ դա  սիմմենտրոդոտ է և ապրել է 130 մլն տարի առաջ: Այդ մասին հայտնում է Կեմերովոյի շրջանի վարչակազմի մամուլի ծառայությունը: Նրանք նշել են, որ բացառիկ հայտնագործությունն արել են Շեստակովո գյուղի հնէաբանական արշավախմբի գիտաշխատողները: Արշավը սկսվել է հունիսի 13-ից և տևելու է մինչև օգոստոսի վերջ: Արշավախմբի անդամները մեզոզոյան կաթնասունի ներքին ծնոտը գտել են ծովածոցի և գետերի նստվածքների շերտերի տակ՝ գրեթե 186սմ խորությամբ: Գիտնականներն ասում են՝ եթե այդ վարկածը հաստատվի, ապա դա կլինի Ռուսաստանում հնագույն կաթնասունի առաջին կմախքը: Հնէաբանական ինստիտուտի մասնագետները նախօրոք մնացորդները դասել են սիմմետրոդոնտների՝ բրածո կաթնասունների տեսակին: Սակայն կենդանու ճշգրիտ սահմանումը հնարավոր կլինի տալ լաբորատոր ուսումնասիրությունից հետո: Մամուլի ծառայությունում նշել են, որ դաշտային շրջանի սկզբից Շեստակովո գյուղի շրջակայքում հայտնաբերվել է 66 հնէաբանական նմուշ:

Vesti.am