Foto

Քերրին հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կկիրառվեն մինչև Դոնբասի կոնֆլիկտի ավարտը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցները կշարունակվեն, եթե նա իր պարտավորությունները չկատարի  Դոնբասում հակամարտության էսկալացիայի դադարեցման առումով: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մենք կարծում ենք, որ մոտակա ժամանակահատվածում մեր հույսը (Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ) կվերածվի իրական գործողության, որը կտանի դեպի բարելավում… Եթե Ռուսաստանն ընտրի էսկալացիայի դադարեցման և «Մինսկի» լիարժեք իրագործման ուղին, մենք բոլորս դրան կաջակցենք… Եթե Ռուսաստանը չկատարի էսկալացիայի դադարեցման իր բոլոր պարտավորությունները, ապա պատժամիջոցները կմնան ուժի մեջ»,-Կիևում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քերրին:

Vesti.am