Foto

Ռուսաստանն անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ի սպառազինության ընդլայնումը

Ռուսաստանն անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ТАСС» գործակալությունը։

«Մեզ անհանգստացնում է ՆԱՏՕ-ի ակտիվությունը մեր սահմաններին,-ասել է նա:- Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկրների համար ոչ մի իրական սպառնալիք չկա։ Մեր առջև դրված են բանակի արդիականացման հանձնարարություններ, անցկացվում են զորավարժություններ, բայց այդ ամենը տեղի է ունենում մեր տարածքում, մենք ուժեր չենք տեղակայում արտասահմանում»,- ասել է նա։

«Մենք տեսնում ենք այն ամենը, ինչ անում է ՆԱՏՕ-ն։ Եթե նրանց ընտրությունը սպառազինության մեծացման և ագրեսիվ հռետորաբանության մեջ է, ապա մենք դա անպատասխան չենք թողնի»։

Vesti.am