Foto

«Եվրոպայի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Ռուսաստանի հետ». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում տեսնում է միայն Ռուսաստանի հետ: Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի՝ Վարշավայի գագաթաժողովի օրակարգով նախատեսված ելույթի ընթացքում, հայտնում է «ТАСС»-ը:

«Մենք կարծում ենք, որ Եվրոպայի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է ապահովել միայն Ռուսաստանի հետ, այլ ոչ նրան հակառակ»,-ասել է Մերկելը:

Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ ակտը շարունակում է հիմք հանդիսանալ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների համար:

Միաժամանակ Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետագա համագործակցության համար որոշիչ գործոնը Ուկրաինայի հարցով Մինսկի պայմանավորվածությունների իրականացումն է:

Vesti.am