Foto

Վարչապետը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Հուլիսի 7-ի երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին  կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: