Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև սիրիական խնդրի լուծման հարցում բացառում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Այս մասին նա հայտարարել է Թեհրանում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք նման քայլի չենք դիմի, քանի որ Միացյալ Նահանգների նպատակն է դադարեցնել Իրանի ներկայությունը տարածաշրջանում»,-Ալի Համենեիի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»-ը:
Ըստ նրա՝ Իրանը ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգները չխառնվի տարածաշրջանում տիրող իրավիճակին:
«Նրանք, ովքեր համոզված են, որ Իրանի զարգացման համար պետք է ապավինել Արևմուտքին, կորցրել են բանականությունը: Իմ բարոյական և կրոնական պարտքն եմ համարում դիմակայել դրան, և կանեմ դա, մինչև վերջին շունչս», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Vesti.am