Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ-76» ինքնաթիռը կործանվել է Իրկուտսկի մարզի դժվարամատչելի շրջաններից մեկում: Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են մահացած օդաչուների մարմինների մասերը և մեկ «սև արկղ»: Այդ մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«Որոնողական աշխատանքների ընթացքում «Իլ-76»-ի աղետի վայրից հայտաբերվել են մահացածների մարմինների մասերը և երկու «սև արկղերից» մեկը»,-ասել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
Աղբյուրը գործակալությանը պատմել է, որ առայժմ գտնվել է անձնակազմի 8 անդամի մարմին:
Որոնողական աշխատանքները շարունակվում են: «Դատելով կործանման մասշտաբներից, 10 մարդուց բաղկացած ամբողջ անձնակազմը զոհվել է»,- հաղորդել են շտաբից:
Vesti.am