Foto

Ռուսաստանն աստիճանաբար կվերացնի Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկ պատրաստել: Այս մասին նա հայտարարել է հունիսի 30-ին՝ կառավարության նիստի ժամանակ:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է «վերացնել այդ սահմանափակումներն ընդհանուր քաղաքական ֆոնի բարելավման համար, բայց իհարկե, ոչ ի վնաս ռուս արտադրողների և գործընկերների, ովքեր արդեն զբաղեցրել են ռուսական շուկայի դատարկ խորշերը»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա տեղի ունեցավ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ հղեց Պուտինին, որտեղ ներողություն խնդրեց կատարվածի համար, ինչպես նաև երկու պետությունների առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցից հետո:

ՌԴ նախագահը չեղարկել էր նաև ՌԴ զբոսաշրջիկների այցերի սահմանափակումները Թուրքիա:

Vesti.am