Foto

Բաքվում Մինսկի խմբի գործունեությունը համարում են անարդյունավետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ցույց է տվել իր անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով: «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սևծովյան տնտեսական միության խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը:

«Իհարկե, անարդյունավետ է: Մենք բարձրացնում ենք այդ հարցը: Հնարավոր է, ստիպված լինենք ինչ-որ բան փոխել, բայց այժմ ոչ մի հարց չի լուծվում»,-ասել է Գուլիևը:

Vesti.am