Foto

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո տարածաշրջանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո տարածաշրջանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: «Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ընդգծելով, որ Իրանը տարածաշրջանում նոր ձևով հանդես եկավ որպես կարևոր խաղացող:

-Հայաստանի դերը տարածաշրջանում ևս մեծացավ, քանի որ այն ԵԱՏՄ այն երկիրն է, որն Իրանի անմիջական հարևանն է: Իրանը Ռուսաստանի հետ տարածաշրջանում հանդիսանում է կարգավորող հանգամանք, որը շատ կարևոր է,-ասել է իրանագետը՝ նկատելով, որ Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունները կարող են կարևոր դեր ունենալ ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերություններում, այլ Եվրասիայի ու Իրանի միջև:

-Որոշ դեպքերում Հայաստանը կարող է թվալ քիչ հետաքրքիր, քան Ադրբեջանն է, բայց Հայաստանը թե՛ Իրանին, թե՛ ՌԴ-ին ապացուցել է, որ հանդիսանում է կայուն գործընկեր,-ասել է նա:

Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում։

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=4xPBvQTOAu8&feature=youtu.be