Foto

Կանադան Իրանի հետ սկսել է պաշտոնական բանակցություններ վարել

Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը հաստատել է, որ Կանադան Իրանի հետ կարգավորել է նախնական շփումները և սկսվել են երկրների միջև հարաբերությունների վերականգնման բանակցությունները:

«Այո, բանակցությունները սկսվել են՝ պաշտոնական մակարդակով»,- «CBC News»-ին է հայտնել Դիոնը: Նախարարը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների այն տեղեկությունը, թե բանակցություններն իբր տեղի են ունենում Նյու Յորքում, որտեղ երկու երկրներն էլ դիվանագիտական պատվիրակություններ ունեն:

«Այդ հարցը ես չեմ մեկնաբանի: Բայց հիմնականում երկրները, որոնք ցանկանում են վերականգնել կապերը, դա անում են չեզոք գոտիներում՝ աստիճանաբար, քայլ առ քայլ»,- ասել է նա՝ հավելելով, որ Կանադան մտադիր չէ մոտ ժամանակներս  Թեհրանում վերաբացել իր դեսպանատունը:

2012 թ. Կանադան Իրանի հետ խզել էր դիվանագիտական կապերը և նրան մեղադրել էր Սիրիային զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև միջուկային ծրագրի համար: Կանադան Թեհրանում փակել էր դեսպանատունը և հետ էր կանչել իր դիվանագետներին:

Vesti.am