Foto

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկաթուղու կառուցման վարկի գումարի շուրջ

Իրանն ու Ադրբեջանի Միջազգային բանկը պայմանավորվել են Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար 500 միլիոն դոլար վարկի  տրամադրման հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Ալի Նուրզադը:

Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի  մի մասն է, որի  նպատակն է հյուսիսային Եվրոպան միացնել Հարավարևելյան Ասիայի  հետ: Այն կամուրջ կդառնա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների համար: «Հյուսիս-Հարավի» առաջին փուլում նախատեսվում է տարեկան 5 մլն տոննա բեռ փոխադրել, իսկ ապագայում՝ ավելի քան 10 մլն տոննա:

Ադրբեջանի Միջազգային բանկն այս նախագծի համար 500 մլն. դոլար վարկ կհատկացնի: Այժմ քննարկվում են վարկի այլ պայմաններ ու մանրամասներ»,- մեջբերում է «Թրենդ» գործակալությունը:

Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման արժեքը կազմել է 1,1 մլրդ. դոլար, որի կեսը Իրանը նախաատեսում է ստանալ Ադրբեջանի Միջազգային բանկից:

Vesti.am