Foto

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Ամերիկյան Էտրիկ քաղաքում գտնվող Վիրջինիայի համալսարանի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Համալսարանը փակ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Վիրջինիայի համալսարանը իր սոցիալական ցանցերի էջում։

«Վիրջինիայի համալսարանը շարունակում է փակ մնալ Բուասսո փողոցի և Երրորդ պողոտայի տարածքում մի քանի կասկածյալների մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցներից հետո։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս պահին ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է համալսարանը

Ավելին՝ սկզբնաղբյուրում։