Foto

Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ադրբեջանից

Թուրքիայի Էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK) տվյալներ է հրապարակել հունիս ամսվա բնական գազի ներմուծման վերաբերյալ։ Խողովակաշարերի միջոցով ներմուծվել է 2.777 մլրդ խորանարդ մետր, իսկ հեղուկացված բնական գազի կայանքների միջոցով՝ 282 մլն խորանարդ մետր։

Հունիսին Թուրքիայում բնական գազի ընդհանուր սպառումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.59 ով՝ հասնելով մոտավորապես 2.83 մլրդ խորանարդ մետրի։

Հունիսին Ադրբեջանն առաջին տեղում էր խողովակաշարերով բնական գազի ներմուծման ծավալով։ Թուրքիան Ադրբեջանից ներմուծել է 1.012 մլրդ խմ բնական գազ։ Երկրորդ տեղում Իրանն է՝ 883 մլն խմ, իսկ երրորդ տեղում՝ Ռուսաստանը՝ 882 մլն խմ գազ ծավալով։

Հեղուկացված գազի ներմուծման ողջ ծավալը կատարվել է Ալժիրից՝ ընդհանուր առմամբ 282 միլիոն խորանարդ մետր։