Foto

ԵԱՏՄ-ում աճել են բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները. ՀՀ-ում՝ 7,3%-ով

ԵԱՏՄ-ում աճել են բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները։

2026 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալն աճել է 0,5%-ով։

Աճ է գրանցվել նաև անդամ երկրներից մի քանիսում․ Հայաստանում՝ 7,3%-ով, Բելառուսում՝ 7,2%-ով, Ղազախստանում՝ 5,1%-ով, իսկ Ղրղզստանում՝ 4,9%-ով։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում աճել են նաև բեռնափոխադրումների ծավալները։ Հայաստանում դրանք ավելացել են 12,1%-ով, Ղրղզստանում՝ 3,1%-ով, Ղազախստանում՝ 2%-ով, իսկ Բելառուսում՝ 1,5%-ով։