Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ-ից Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ գնելու խնդրանքը հուսահատության նշան է, գրում է գերմանական Die Welt-ը։
Թերթի գնահատմամբ՝ զինամթերքի սուր պակաս է զգացվում ամբողջ աշխարհում։ Զելենսկու համար «վատ նորություն» են ԱՄՆ-ում հրթիռների պաշարների կտրուկ նվազման մասին հաղորդումները, ինչը կապվում է Իրանի հակամարտության հետ։
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է երրորդ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, Patriot-ի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու մտադրությունից։
Լեհական Rzeczpospolita-ն, իր հերթին, Ուկրաինայի տարածքում Patriot հրթիռների արտադրության հնարավորությունը անվանել է «քաղաքական ֆանտազիա»՝ կտրված իրականությունից։









