Foto

Բագրատ Սրբազանին դատարան չեն ներկայացրել․ նիստը հետաձգվեց

Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Դատական նիստը սկսելուց 1 ժամ 15 րոպե հետո ոստիկանները Բագրատ Սրբազանին դեռ չէին ներկայացրել դատական նիստին, նիստը հետաձգվեց։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը նիստը հետաձգեց և հայտնեց, որ ՆԳ նախարարին գրություն կուղարկեն, որպեսզի այլևս նիստերն անհարկի չհետաձգվեն:

Հաջորդ դատական նիստը՝ մեկ շաբաթից։