Foto

Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի. Ռուբինյան

Ուզում եմ անդրադառնալ մի միջադեպի, որի ժամանակ դահլիճում չեմ եղել, հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հարգելի՛ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն, ես շատ համբերատար մարդ եմ, չնայած շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը։ Պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության նորմերն այս դահլիճում խախտվում են։ Ուղիղ պետք է ասեմ՝ բարեկրության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում հարմարավետ գտնվելու գործընթացը։ Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում։ Ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ պահվածքի համար»,-հայտարարեց Ռուբինյանը։