Երբեմն իրավիճակը կառավարումց դուրս է գալիս, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ հետ գա կառավարման դաշտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ սուր ելույթներ եղան և երկու խմբակցությունները պետք է իրավիճակի պարզաբանում անեին. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բարեկրթության սահմանները պահենք։ Կարծում եմ՝ Էդգար Ղազարյանի հայտարությունը բարեկրթության ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Մեզ Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել, բայց ամեն դեպքում, տեղի է ունեցել բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ, որը կպարզաբանվի։ Ամեն դեպքում, էմոցիոնալ պոռթկում է եղել»։









