Foto

Արաղչին նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի թույլ տված սխալների պատճառը

Իրանի հետ պատերազմում Միացյալ Նահանգները սխալներ է թույլ տվել իր հետախուզական ծառայությունների թուլության պատճառով, իսկ այժմ էլ ավելի մեծ «սխալ հաշվարկ» է կատարել Հորմուզի նեղուցում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ-ն երկար ժամանակ է՝ կրկնվող սխալներ է թույլ տալիս իր հետախուզական ծառայությունների թուլության պատճառով։ Դրա վառ օրինակը Իրանի հետ պատերազմն է։ Այժմ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ նրանք էլ ավելի մեծ սխալ հաշվարկ են կատարել», — գրել է Արաղչին X-ի իր էջում։