Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) անցկացվել է բեկումնային թերապիայի դեղերի շրջանառությանը նվիրված սեմինար։
Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ և դիտորդ պետությունների ավելի քան 120 ներկայացուցիչ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներ։
Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի փորձագիտական կազմակերպությունների մասնագետները ներկայացրել են ԵԱՏՄ կանոններով բեկումնային թերապիայի դեղերի գրանցման իրենց փորձը։
Այս ոլորտում իրենց գործունեության մասին խոսել են նաև ԵԱՏՄ անդամ և դիտորդ պետությունների, ինչպես նաև միջազգային դեղարտադրող ընկերությունների ներկայացուցիչները։
Սեմինարի արդյունքներով մասնակիցները պայմանավորվել են ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկները ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ հետագա մշակման նպատակով:









