Foto

Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի հավաքականում

Լիոնել Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի հավաքականում։ Այս մասին հայտարարել է լրագրող Էրնան Կաստիլյոն։

Ըստ նրա՝ Իսպանիայի ընտրանու դեմ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումից առաջ, հանդերձարանում թիմակիցների առջև ֆուտբոլիստը հանդես է եկել հրաժեշտի ելույթով։

«Երեկվա ելույթը հանդերձարանում էլ ավելի հուզիչ էր, որովհետև [Մեսսին] ասում էր, որ դա նաև իր վերջին հանդիպումն էր», — X սոցիալական ցանցում գրել է Կաստիլյոն։