Foto

Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Հայաստան իր վերջին այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց, որ ռուսական պատժամիջոցները մեղմելու և Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ն կկիրառի ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures -ATMs) և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը կազատի մաքսատուրքերից։

«[Եվրոպական- խմբ.] շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղմթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար»,- ասաց ԵՀ նախագահը։

 

Վերջերս էլ ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը իր ինստագրամյան էջում ցույց էր տվել, թե ինչպես է Հայաստանից բերած ծիրաններով ջեմ պատրաստել՝ ԵՄ վերջին որոշումը կապելով Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հետ։

«Երբ գնաք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա հնարավորություն է՝ մի փոքր բան անելու, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,-գրել էր Կոսը։

Այս զարգացումների ֆոնին հայաստանյան արտադրողներին հուզող ամենակարևոր հարցն է՝ ե՞րբ ԵՄ-ի նոր որոշումները վերջնականապես ուժի մեջ կմտնեն»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։