ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հորմուզի նեղուցում իրանական դիրքերին հարվածելու գործողություն են իրականացրել, երեքշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին», – սոցիալական ցանցերում գրել է պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։
Միևնույն ժամանակ, Press TV-ն հաղորդել է Իրանի հարավում պայթյունների ձայների մասին: Իր տեղեկությունների համաձայն՝ պայթյունները տեղի են ունեցել, մասնավորապես, Քեշմ կղզում:
Իր հերթին, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ պայթյունի ձայներ են լսվել Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում։









