Foto

Փաշինյանի խոսքից դուրս է գալիս, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի․ Շարմազանով

Փաշինյանի խոսքից դուրս է գալիս, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Փաստորեն, ըստ Փաշինյանի, ՔՊ-ն ԵՄ-ին միանալու օրենքն ընդունել է ոչ թե ԵՄ անդամ դառնալու համար,այլ որ հանրաքվե չլինի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չլինի։

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասել է. «Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ:

...Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին»։

Այսինքն Նիկոլ Վովայեւիչն ըստ էության հասկացնում է ՌԴ նախագահին,որ հանուն ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի ենք այդ օրենքն ընդունել,հակառակ դեպքում 300.000 ստորագրություն կհավաքեին էն եվդոպասերները , հանրաքվեով կանցկացնեին դա ու ես էլ կքաշվեի,դու էլ՝ պարոն Պուտին ջան։

Լուրջ եմ ասում,սենց կրուտիտ ու մանիպուլյացիա նույնիսկ ես չէի Նիկոլից սպասում։

Իսկ ՌԴ-ն Փաշինյանին «спасибо» ասելու փոխարեն, դրել ամբողջ օրը քննադատում է։

Չեն գնահատում էլի էս մարդու ջանքերն ուղղված հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»,-գրել է նա։