Foto

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասնապատկվել․ Պուտինը՝ Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որքան շուտ Հայաստանը հստակեցնի Եվրամիությանն անդամակցելու հարցը, այնքան ավելի լավ։

«Մոսկվան միշտ էլ կողմ է եղել Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը։ Սա համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի հիմնարար շահերին։ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասնապատկվել։ 

Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են և ամրապնդում են երկրի էներգետիկ անվտանգությունը, ասել է Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում, այդ թվում՝ միջուկային ոլորտում, տրանսպորտում և թվային տնտեսությունում»,-ասել է ՌԴ նախագահը։