Foto

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է․ Հորդանանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում կարող է իրականություն դառնալ, ինչը կարևոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար։

Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտերկրում բնակվող հորդանանցիների հարցերով նախարար Այման աս-Սաֆադին։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է ստորագրմանը, և այդ հանգամանքը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար։

«Այս առիթով մենք շնորհավորում ենք Ադրբեջանին»,-հայտարարել է Այման աս-Սաֆադին։