Foto

«Բարսելոնան» որոշում է կայացրել չգնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքները

«Բարսելոնան» որոշում է կայացրել չգնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքները։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Marca պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա անգլիացի ֆուտբոլիստն արդեն իսկ հասցրել է սոցիալական գրառումների իր էջերի նկարագրության բաժնից հեռացնել կատալոնական ակումբի անվանումը։

Ինչպես հայտնում են իսպանական մամուլի աղբյուրները, «Բարսելոնայի» նման որոշման գլխավոր պատճառը «Նյուքասլից» Էնթոնի Գորդոնի տեղափոխությունն է, ով նույնպես հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում:

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը 2025/26 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայի» կազմում։ Բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 40 միլիոն եվրո։