Օմանի ծոցում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Իրանին առնչվող նավի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Օմանի ծոցում բռնկվել է նախկինում իրանական նավթ տեղափոխող նավը, հայտնել են ծովային անվտանգությամբ զբաղվող ընկերությունները և տեղի ռազմածովային ուժերը»,- տեղեկացնում է լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Պակիստանի հիդրոգրաֆիկ ծառայության տեղեկացմամբ՝ հրդեհի և դրա հետևանքով անկառավարելիորեն նավարկելու մասին հայտնել է Settebello նավթատարը։ Ըստ լրատվամիջոցի, անձնակազմը տեղեկություններ չի հաղորդել հրդեհի պատճառի մասին։
Kpler վերլուծական հարթակի տվյալներով՝ այս նավը պարբերաբար տեղափոխել է իրանական նավթ։









