Հայաստանը փաստացի վաղուց չի մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, կասեի՝ հավանաբար արհեստականորեն փորձում է երկիրը խաչմերուկի մեջ դնել։ Նրանք փորձում են երկրին ստիպել ընտրություն կատարել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև»,-նշել է Պեսկովը։









