Foto

«Անպայման գնացեք քվեարկության, և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից». Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց Աշոտյանի ուղերձը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ուղերձ հղեց այսօր ձերբակալված Արմեն Աշոտյանի կողմից. «Անպայման գնացեք քվեարկության և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից»։

Փաստաբանն ասաց՝ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիները պետք է անպայման գնան ընտրության, այս ռեպրեսիաների ալիքը մարդկանց չպետք է ընկճի, սա շատ տրամաբանական իրավիճակ է՝ անտրամաբանական պայմաններում։ 

«Ասեմ, որ մեղադրանքը ներկայացվեց, հարցաքննությունն իրականացվեց։ Արմեն Աշոտյանը որևէ ապօրինություն չի իրականացրել»,-նշեց փաստաբանը։