2026 թվականի աշխարհի առաջնությունում նախախաղային արարողություններին կմասնակցեն հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները, այլ ոչ միայն մեկնարկային կազմի 11 խաղացողները:
«Մենք շարունակում ենք նորամուծություններ ներդնել այն հարցում, թե ինչպես կարելի է վայելել խաղը։ Այն փաստը, որ բոլոր խաղացողներն ու մրցավարները ազգային օրհներգերի կատարման ժամանակ կենտրոնական շրջանում կանգնած կլինեն դեմ առ դեմ, միասնության և հպարտության պահ կստեղծի։
Այդ պահը պատկանում է թիմերին և ստադիոնում գտնվող բոլոր մարդկանց։ Աշխարհի առաջնությունը տոն է յուրաքանչյուր խաղացողի և յուրաքանչյուր երկրպագուի համար, իսկ նոր նախախաղային արարողությունն արտացոլում է հենց դա»,- ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում կազմակերպության պաշտոնական կայքը։









