Foto

Քաղաքացիների մեծամասնությունը մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. հարցում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնությունը մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

Հունիսի 2-3-ը անցկացված հարցմանը մասնակցել է 1104 մարդ։ Հարցվածներին տրվել է հետևյալ հարցը․ «Մասնակցելո՞ւ եք արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին»։

Արդյունքների համաձայն՝

  • 65.4%-ը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ»,
  • 11.3%-ը՝ «ավելի շուտ այո»,
  • 4.7%-ը՝ «ավելի շուտ ոչ»,
  • 9.3%-ը՝ «միանշանակ ոչ»,
  • 9.2%-ը դժվարացել է պատասխանել։

Այսպիսով, հարցվածների ընդհանուր 76.7 տոկոսը հայտնել է ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, մինչդեռ 14 տոկոսը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել։ Եվս 9.2 տոկոսը դեռևս հստակ որոշում չունի։