Foto

Բաց նամակ ՀՀ վարչապետին. Նարեկ Ալոյան

ՇՏԱՊ ❗️❗️❗️


Բաց նամակ ՀՀ վարչապետին❗️


Ներկա պահին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում է ՌԴ քաղաքացի Կոնստանտին Ֆ.-ի կալանքի հարցը, ով կալանավորվել է հանձնման (էքստրադիցիայի) վարույթի շրջանակում` ԱՄՆ-ի հարցման հիման վրա։


Կոնստանտին Ֆ.-ն տառապում է Բրոնխիալ ասթմա հիվանդությամբ և "ինգալյատոր"-ի միջոցով է պահպանում իր առողջական վիճակը։


Ներկա պահին "ինգալյատոր"-ում մնացել են վերջին կաթիլները։


Այդ խնդրի մասին դեռևս մայիսի 19-ին դիմումով հայտնել եմ ՀՀ առողջապահության նախարարությանը և որևէ պատասխան չեմ ստացել։


Նույն հարցի վերաբերյալ կրկին անգամ  դիմում եմ ներկայացրել նաև հունիսի 1-ին և դարձյալ որևէ պատասխան չեմ ստացել։


Այսօր նույն հարցը բարձրացրել եմ նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դարձյալ որևէ արդյունք չկա։


Առողջապահության նախարարության անգործության և դեղորայքի բացակայության հետևանքով ՄԱՐԴՈւ, տվյալ դեպքում` ԱՄՆ հարցման հիման վրա ՀՀ-ում կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացու, նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է և եթե դա Ռուսաստանի Դաշնության դեմ տարվող պետական քաղաքականության մաս չէ, խնդրում եմ անհապաղ միջամտել։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ՀՀ առողջապահության նախարարություն @