Foto

ԱՊՀ դիտորդները ԿԸՀ-ում ծանոթացել են ԱԺ ընտրությունների նախապատրաստական ընթացքին

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ժակիպ Ասանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2026 թվականի կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։