Foto

Հունիսի 7-ին գնացեք ընտրության և ընտրեք մեր կյանքից չարիքին հեռացնելը․ Բագրատ Սրբազանի ուղերձը

«Սիրելի ժողովուրդ ջան, հունիսի 7-ը Սուրբ Էջմիածնի տոնն է, որը մեր հոգևոր ազատագրության խորհուրդն է կրում։

Հունիսի 7-ին գնացեք Սուրբ Էջմիածին և ապա գնացեք ընտրության և ընտրեք մեր կյանքից չարիքին հեռացնելը և հոգևոր, ֆիզիկական հայրենիքը ազատագրելը։

Մի’ վախեցեք, անպայման գնացեք ընտրության, ընտրեք Հայրենիքը, Հայաստանը, ընտրեք պատիվը, ընտրեք հաղթանակը, ընտրեք հայրենասեր ուժերին, և վստահաբար միասին կարող ենք հեռացնել չարիքը ու ծառայել մեր Ավետյաց Երկրին»։

Հայրենիքի կալանավոր՝ Բագրատ արք․ Գալստանյան։

04․06․2026