Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, վստահեցրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ռուսական հարթակ պատրաստելու և տրամադրելու հարցում», – ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի։
«Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը՝ այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները և նրանց պատմական հարևանները», – հայտարարել է Գալուզինը։
Նա պարզաբանել է, որ այս մեխանիզմը նախատեսված է տարածաշրջանի խնդիրների լուծմանը նպաստելու համար տարածաշրջանի երկրների և իրենց հարևանների կողմից՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության









