Foto

Սևանի թերակղզու խաչմերուկում «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բшխվելով բետոնե հենապատին․ կան վիրшվորներ

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ թերակղզի տանող ճանապարհի սկզբանամասում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բախվելով բետոնե հենապատին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։