ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փաստին.
«Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունեք ասելու՞։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։
Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞ ոչ։
Նման ուղերձ եթե արվեր այլ երկրների առաջնորդների կողմից ՝ ի պաշտպանություն, օրինակ, ընդդիմության, իրար հերթ չտալով կասեիք՝ սա ճնշում է ՀՀ քաղաքացու ազատ ընտրության վրա։
Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի՝ ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։
Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինու՞մ։
Թե՞ այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»,- սոցցանցի իր էջում գրել է Շարմազանովը։









