Foto

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան նոյեմբերի 25-ին


  Նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմը, որը Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ 
  Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Այսօր ներկայացվել է ֆիլմի պաշտոնական պաստառը։

1000093728

Խորեն Լևոնյանյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։ Ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարսգյանն է։

Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։