Foto

Հարրի Փոթերի երկրպագուները դեմ են նոր գրքի թարգմանչին

Մարիա Սպիվակը ռուսերեն է թարգմանում Հարրի Փոթերի մասին պատմող նոր գիրքը՝ «Հարրի Փոթերն ու անիծված զավակը», որը լույս կտեսնի նոյեմբերի վերջին, գրում է life.ru-ն:

Փոթերապատումն սկզբում հրատարակում էր «Росмэн»-ը և հենց նրանց թարգմանությանն էին սովորել երկրպագուները: Այս հրատարակչությունն ուներ թարգմանության որոշ հավակնություններ. Վոլդեմորտը վերածվել էր Վոլան-դե-Մորտի, իսկ Սեվերուս Սնեյփը՝ Սնեգգի: Այդ պատճառով էլ համացանցում սկսեցին հայտնվել թարգմանության այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկն էլ Մարիա Սպիվակինն էր:

Գրող-թարգմանիչը կարծում է, որ հերոսների անուններն ու ազգանունները խոսուն են, ինչպես Գոգոլի մոտ և նա անունները փոխել էր գրքի կերպարներին համապատասխան:

«Азбука-Аттикус» ընկերությունը, որին անցել է թարգմանության իրավունքը, նշել է, որ հենց Սպիվակն է զբաղվում կախարդական աշխարհի նոր, 7-րդ գրքի թարգմանությամբ: Երկրպագուներն անհանգստացած են՝ իրենք նման թարգմանություն չեն ուզում: Համացանցում անգամ թարգամանչուհու դեմ օնլայն-քվերակություն է սկսվել և նյութի հրապարակման պահին այնտեղ քվեարկել էր 30.000 օգտատեր:

Մարիա Սպիվակը, սակայն, հույս է հայտնել, որ նրանցից ոմանց կարելի է հասկացնել, որ թարգմանական գրականության մեջ գոյություն ունի փոփոխականություն.

«Քվերակությանը ես հետաքրքրությամբ եմ վերաբերվում, ավելի ճիշտ այն ազդեցությանը, որին դա կարող է հանգեցնել»,-ասել է նա:

Vesti.am