Foto

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, բասկետբոլի վաստակաշատ մարզիչ Վիկտոր Աղաջանյան-Նովենցը

Կյանքից վաղաժամ հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, բասկետբոլի վաստակաշատ մարզիչ Վիկտոր Աղաջանյան-Նովենցը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Իր բազմամյա և նվիրված աշխատանքի ընթացքում նա մեծ ավանդ է ունեցել հայկական բասկետբոլի զարգացման գործում։

Վիկտոր Աղաջանյան-Նովենցի սաները դարձել են Հայաստանի չեմպիոններ, ներկայացրել են մեր երկիրը տարբեր միջազգային առաջնություններում:

Վերջին տարիներին նա իր մասնագիտական գործունեությունը ծավալում էր Արաբկիրի համալիր մարզաձևերի մարզադպրոցում՝ շարունակելով իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ սերնդին։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խոր ցավակցություն է հայտնում Վիկտոր Աղաջանյան-Նովենցի ընտանիքին, հարազատներին, սաներին և բասկետբոլային ողջ հանրությանը՝ կիսելով նրանց վիշտը։

Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին «Անգել» սգո սրահում (Թբիլիսյան խճուղի, 29/10 շենք), ժամը 17:00-ից: