Foto

Կոտրել են «Mercedes»-ի ապակին և գnղացել պայուսակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, 550 հազար դրամ գումար

Դեկտեմբերի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 23-ամյա Համլետ Գ․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ ապակին կոտրելու միջոցով գողացել են իրեն պատկանող կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում գտնվող մոխրագույն պայուսակը, հայտնում է Shamshyan.com-ը։

Մեկնել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Համլետ Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 21։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 1/48 հասցեում գտնվող «Հոմպլեքս» հիպեր մոլի բակում կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի դիմացի աջակողմյան ապակին կոտրելու եղանակով ավտոմեքենայի սրահից գողացել է պայուսակ՝ որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, 550 հազար դրամ գումար, մոտ 100 հազար դրամ գումարի արժողությամբ օծանելիք, պատճառելով՝ 800 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։