Foto

Թևանյանի դեմ մեղադրանքում պետական գաղտնիքի մասին պնդումից հրաժարվեցին․ փաստաբան

Պետական գաղտնիքի մասին պնդումից հրաժարվեցին։ Մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել-փոխանցել չկա։ Այս մասին լրագորղների հետ զրուցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Անդրանիկ Թևանյանի դեմ մեղադրանքը չի պարունակում պետական ​​դավաճանության կամ լրտեսության որևէ տարր, պարզաբանել է նրա փաստաբանի։
«Նկարագիրը, ինչով որ մեղադրում են, բոլոր լրագրողներդ դրա տակ անցնում եք՝ ինչ-որ ինֆորմացիա եք տարածում, ինչ-որ բան ինձնից հարցրել եք, ասել եմ և այլն։ Մեր կարծիքով խափանման միջոցի հիմքեր չկան, մեր կարծիքով քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան, էդ նյութերից չի բխում որևէ եղանակով գործ հարուցել»։