Foto

Իսրայելի ԶՈւ-ն գիշերը նոր hարվածներ է hասցրել Լիբանանի տարածքին

Իսրայելցի զինվորականները գիշերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Հարձակումների թիրախ են եղել «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտները։ Հարվածները, մասնավորապես, հասցվել են հանրապետության արևելքում գտնվող Բեկաա հովտի ստորգետնյա օբյեկտին, հայտնել են բանակից։ Իսրայելական զինվորականների տվյալներով՝ այնտեղ զենք էր արտադրվում շիա մարտիկների համար։