«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին պաշտոնապես հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի կիսապաշտպանը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 20 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշով Ֆերնանդեշը կրկնել է Անգլիայի առաջնությունում մեկ մրցաշրջանի ընթացքում կատարած ասիստների քանակի ռեկորդը։
Ընդ որում, ԱՊԼ-ի մրցաշրջանի ավարտին մնացել է ևս մեկ տուր. վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին կմրցի «Բրայթոնի» հետ, որտեղ պորտուգալացին հնարավորություն կունենա գերազանցելու այդ ռեկորդը և դառնալու միանձնյա առաջատար:









