Foto

«Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները

Կատալոնական «Բարսելոնան» հարձակվող է փնտրում՝ փոխարինելու ակումբից հեռացող Ռոբերտ Լևանդովսկուն։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «կապտանռնագույնները» չեն բացառում Հարի Քեյնի («Բավարիա»), Խուլիան Ալվարեսի («Ատլետիկո») կամ Ժոաո Պեդրոյի («Չելսի») տրանսֆերները գնելու տարբերակները:

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կնվազեցնի իր պահանջները հարձակվողի հարցում միայն այն դեպքում, եթե վերոնշյալ երեք թեկնածուներից որևէ մեկին ձեռք բերելը վերջնականապես անհնար դառնա։ Ընդգծվում է, որ կատալոնական ակումբի գլխավոր հույսերը կապված են Ալվարեսի և Պեդրոյի հետ, քանի որ Քեյնը բավականին հաջող մրցաշրջան է անցկացրել «Բավարիայում»: Այնուամենայնիվ, «Բարսելոնայում» կասկածում են, որ «Ատլետիկոն» և «Չելսին» մեծ ցանկություն կունենան վաճառելու իրենց ֆուտբոլիստներին։

Նշվում է, որ «Բարսելոնան» արդեն իսկ պաշտոնական հարցումներ է կատարել Ալվարեսի և Պեդրոյի վերաբերյալ։ Ակումբը պատրաստ է արգենտինացու համար վճարել մինչև 100 միլիոն եվրո, եթե մադրիդյան թիմը բաց լինի տրանսֆերի համար: Գործարքի կայացման վրա մեծապես կարող է ազդել նաև այն հանգամանքը, թե որքանով ինքը՝ Ալվարեսը, կպնդի Մադրիդից հեռանալու հարցում։