Foto

Մոուրինյուի վերադարձը Ռեալ կհետաձգվի. հայտնի է պատճառը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի նշանակումը կհետաձգվի մինչև «արքայական ակումբի» նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը: Այս մասին տեղեկանում ենք armsport.am Կայքից։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, իսպանացի գործարար Էնրիկե Ռիկելմեի՝ «սերուցքայինների» ղեկավարի պաշտոնում առաջադրվելու մտադրությունը կասեցրել է բոլոր մարզական ծրագրերը, այդ թվում՝ Մոուրինյուի վերադարձը:

Նշվում է, որ Ռիկելմեն պետք է պաշտոնապես փաստաթղթեր ներկայացնի՝ որպես գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսի մրցակից գրանցվելու համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը շաբաթ օրն է՝ մայիսի 23-ը։ Եթե գործարարը միանա նախագահական մրցավազքին, ապա նշանակումը կհետաձգվի մինչև ընտրությունների ավարտը, որոնք կայանալու են հունիսի 7-ին:

Աղբյուրն ընդգծում է, որ ամեն ինչ տանում է նրան, որ ընտրություններում կհաղթի Ֆլորենտինո Պերեսը, ինչին էլ կհաջորդի Մոուրինյուի հրավերը։ Ի սկզբանե Մադրիդի «Ռեալում» ծրագրում էին պորտուգալացի մասնագետին որպես նոր գլխավոր մարզիչ ներկայացնել արդեն կիրակի՝ մայիսի 24-ին, կամ երկուշաբթի՝ մայիսի 25-ին: