Foto

Փաշինյանը համառորեն ՀՀ-ին մղում է դեպի ԵՄ՝ փորձելով պահպանել ԵԱՏՄ-ում առավելությունները․ Մեդվեդև

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն հանրապետությանը մղում է ԵՄ՝ միաժամանակ փորձելով պահպանել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցելու բոլոր առավելությունները, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինչպես գիտենք, նրանք, ովքեր փորձում են նստել աթոռների արանքում, ռիսկի են դիմում ցավոտ կերպով ընկնել իրենց թույլ հետույքի վրա։ Սա, ըստ երևույթին, հենց այն է, ինչ Նիկոլ մականունով մի մարդ պատրաստվում է անել մոտ ապագայում։ Նա համառորեն ՀՀ-ն ներքաշում է Եվրամիություն՝ միաժամանակ փորձելով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցելու բոլոր առավելությունները», – գրել է Մեդվեդևը Max հարթակում։