Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու» նպատակով, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից՝ սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում։
Նախարարը ընդգծել է, որ այս ամենը արվում է մեկ նպատակով. «Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառել, եթե կուզեք, ավելի դժվարացնել Ռուսաստանի պահպանումն ու ամրապնդումը որպես իսկապես մեծ տերություն և քաղաքակրթություն», – ընդգծել է Լավրովը։









